ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռեւս կա կողոպուտ, կաշառքներ են վերցնում»:

Տիգրան Սարգսյան aravot.am

Վարչապետը, ըստ երեւույթին, պաշտոնավարումը շարունակելու ցանկություն այլեւս չունի: Այլապես այդպիսի անհարմար ինքնախոստովանություն չէր անի: Իսկ եթե ասում է, որ կողոպուտ կա, դրանով արդեն իսկ փաստում է, որ իր հիմնական անելիքներից մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ձախողվել է: Բոլորն են հիշում, թե նույն վարչապետն ինչ էնտուզիազմով էր սպառնում, որ արմատախիլ է անելու կաշառակերությունը: Հիմա ասում է, թե կա: Հետաքրքիր է, բա ի՞նչ էր անում անցած 4 տարիներին մշտաժպիտ Տիգրան Սարգսյանը: Չլինի՞ նա էլ իր «մասնաբաժինն» ուներ այդ կողոպուտից:




Լրահոս