«Մենք ամեն մեկս անհատականություն ենք, ունենք մեր կարծիքը»:
Քաղաքական դաշտը, անշուշտ, հարուստ է նման անհատականություններով, բայց ինչ վերաբերում է կարծիքին, ապա մեծամասնության պարագայում նախընտրելին լռությունն է: Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այս օրերին կուսակցական ցուցակներն ինտենսիվորեն զտվում են, իսկ իշխանական կոալիցիայում չի գտնվում մեկը, որն արտահայտի այն, ինչ մտածում է կամ գոնե ձեւականորեն պարզաբանի, թե ինքն ինչու է հրաժարվում իր բաժին մանդատից: Բազմիցս շփվել ենք անհատականությունների հետ, որոնք գոնե ձեւի համար մի երկու նախադասություն չեն «շռայլել»՝ անգամ իրենց հետ կատարվածն արդարացրած լինելու համար: