Պետական եկամուտների կոմիտեն օրեր առաջ հրապարակել էր 2014թ. առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակը:
Armlur.am-ն արդեն ներկայացրել է, թե ինչքան հարկ են վճարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախագահ Մաքսիմ Հակոբյանը:
Այսօր կներկայացնենք իրավիճակը խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների դեպքում:
Հարկերի վճարման ցուցանիշով` առաջատարը Երևանի կոնյակի գործարանն է: Այս ամիսների ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 5 մլրդ 131 մլն 308 հազար դրամ և գտնվում է ցուցակի 10-րդ հորիզոնականում:
Այնուհետև գալիս են`
45-րդ հորիզոնական` Երևանի գարեջուր, 1 մլրդ 992 մլն 939 հազար
57-րդ հորիզոնական` Գյումրի գարեջուր, (պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին) 1 մլրդ 618 մլն 337 հազար
85` Արմենիա վայն գինեգործական ընկերություն, 1 մլրդ 97 մլն 154 հազար
87-րդ հորիզոնական` Պռոշյանի կոնյակի գործարան, – 1 մլրդ 085 մլն 337 հազար
115-րդ հորիզոնական` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան), 800 մլն 943 հազար
181-րդ հորիզոնական` «Մանչո գրուպ», (օղու արտադրություն), 468 մլն 549 հազար
211` Ավշարի գինու գործարան (Արայիկ Գրիգորյան, պատգամավոր), – 411 մլն 264 հազար
213-րդ հորիզոնական` ՄԱՊ ՓԲԸ, (ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյան), 406 մլն 318 հազար դրամ
459-րդ հորիզոնական` Վեդի-Ալկո, (նախկին պատգամավոր Մանվել Ղազարյան), 181 մլն 006 հազար դրամ
431` Երևանի շամպայն գինիների գործարան (ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյան), 198 մլն 797 հազար դրամ
719` Արաբկիր ալկո լիկյորի-օղու գործարան, 105 մլն 585 հազար
784` «Հայասի Գրուպ» (ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյան), 97 մլն 502 հազար: