Ի՞նչ կլինի Զապի ճակատագիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը կամ նույն ինքը՝ «Զապը», նոյեմբերի 1-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Նուբերաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ «օրենքով գողը» դեռեւս պահվում է «կարանտինում»: Քրեական աշխարհում հեղինակություն վայելող կալանավորները, սովորաբար, «կարանտինում» շատ կարճ են մնում` մեկ օր, այն էլ` ձեւական` օրենքի պահանջը չխախտելու համար: Ուստի այս դեպքում էլ կարող ենք ասել, որ «Զապը» հատուկ «ուշադրության» է արժանացել: Իսկ թե նման վերաբերմունքը նրա անձի համար լավ թե վատ հետեւանք կունենա, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, անցած ուրբաթ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց մեկամսյա կալանք կիրառելուց հետո «Զապը» նախ տարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ հետազոտման ենթարկվել, որից հետո միայն` տեղափոխվել ՔԿՀ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս