Հայաստանը բարեկեցությամբ 95-րդ տեղն է զբաղեցնում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Legatum Institute-ը կազմել Է աշխարհի երկրների բարեկեցության 2014 թվականի վարկանիշը (2014 Prosperity Index):
Վարկանիշի առաջատարը դարձյալ Նորվեգիան Է: Նրան հաջորդում են Շվեյցարիան, որը նույնպես անցյալ տարվանից պահպանել է իր տեղը, եւ Նոր Զելանդիան, որը երեք հորիզոնականով բարելավել է իր դիրքը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ ԱՄՆ-ը: Հայաստանը ցուցակում 95-րդն է: Հետխորհրդային տարածքում լավագույն վարկանիշն ունեն Լիտվան (42-րդ) եւ Լատվիան (44-րդ): Բելառուսը 58-րդ տեղից բարձրացել է 53-րդ տեղ, Ուկրաինան՝ 64-ից՝ 63-րդ տեղ, Ռուսաստանը, ընդհակառակը, 61-րդ տեղից իջել է 68-րդ տեղ, Ղազախստանի դիրքն ընկել է 8 հորիզոնականով՝ մինչեւ 55-րդ տեղ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս