«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում. խնդրով սկսել է հետաքրքրվել նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ այս հարցով Արագածոտնի մարզպետարանում ՎՊ-ի աշխատակիցները հանդիպել են ավելի քան քսան համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված են եղել այն գյուղապետերը, որոնց համայնքներում գործում են հանքեր` ավազի, մարմարի, ոսկու եւ այլն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՎՊ-ի աշխատակիցները գյուղապետերից պահանջել են առաջիկայում իրենց ներկայացնել հանքարդյունաբերող ընկերությունների եւ գյուղապետարանների միջեւ կնքված պայմանագրերն ու դրանց առնչվող մնացած փաստաթղթերը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՎՊ աշխատակիցների եւ գյուղապետերի հանդիպման լուրը եւ այն, որ հանդիպումը կապված է եղել հանքարդյունաբերության խնդիրների հետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: