Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը քննադատության է ենթարկել ակումբին և նրա ղեկավարներին:
Նախկին մարզչի կարծիքով` կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ճիշտ ուղղությամբ չի կատարում աշխատանքները:
«Ներկայիս «Բարսելոնա»-ն խղճահարության զգացում է առաջացնում: Այն զիջել է դիրքերն ու զգալի կորցրել հեղինակությունը: Կարծում եմ, որ կատալոնացիների ղեկավարների ներկայիս վիճակը չի կարող նպաստել ակումբի կայունությանը:
Ինչ վերաբերում է թիմին, դժվար է կարծիք հայտնել, եթե որևէ կապ չունես դրա հետ: Որպեսզի թիմը պատշաճ խաղ ցուցադրի, այն պետք է լավ աշխատի»,- նշել է Կրոյֆը:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ընդամենը չորրորդ հորիզոնականը և դա վերջին տարիներին ամենացածր ցուցանիշն է: