ԻՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵ՞Ր Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հրաժարվում են 2-րդ կարգի հաշմանդամ Մաթեւոս Մանուկյանին առողջարանային բուժման ուղեգիր տրամադրել: Քաղաքացին դիմել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` աջակցության եւ խորհրդատվության ակնկալիքով:
Մաթեւոս Մանուկյանը Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ է: Ամուսնալուծված է, միայնակ թոշակառու, ստանում է 25.000 դրամ կենսաթոշակ: Մանուկյանը տառապում է արտրոպատիտ փսորիազ հիվանդությամբ, 2-րդ կարգի հաշմանդամ է:  
2007թ. գարնանը Մանուկյանին հաջողվել է ձեռք բերել առողջարանային ուղեգիր եւ բուժում ստանալ Արզնու առողջարանում: Չնայած «այդ պրոֆիլի հիվանդության» համար առավել նպաստավոր ժամանակաշրջան է համարվում ամառը, այնուամենայնիվ, առողջարանային բուժումը Մանուկյանի հիվանդության պատմության մեջ դրական տեղաշարժեր է գրանցել:
Սույն թվականի գարնանը 2-րդ կարգի հաշմանդամը կրկին մեկ պատուհանի սկզբունքով դիմել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որտեղից մեկ ամիս հետո ստացել է գրավոր պատասխան, որով Մանուկյանին մերժել են ուղեգիր տրամադրել` մեկնաբանելով, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվել են սահմանափակ քանակությամբ ուղեգրեր, որոնք տրամադրվել են ազատամարտիկներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ  հաշմանդամներին:
Մանուկյանի՝ հեռախոսով հնչեցրած այն հարցին՝ մի՞թե ինքը հաշմանդամ չէ, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության աշխատակից տիկին  Զառա Գեդելյանը պատասխանել է, որ «հանձնաժողովն առաջնորդվում է առաջնահերթության սկզբունքով»: Քաղաքացին վրդովված է, նա վստահեցնում է, որ ինքը հաճախ է լինում քաղաքապետարանում եւ այնտեղ հանդիպում է մարդկանց, որոնք առողջարան են գնում ամեն տարի` խախտելով օրենքով նախատեսված 2 տարի ընդմիջումով ուղեգրման պայմանը:
«Ժողովուրդ»-ը դիմեց  քաղաքապետարանի առողջապահության  վարչության պետ  Արմեն  Ուլիխանյանին, որը, ներկայացնելով  ուղեգրերի բաշխման մեխանիզմը, ասաց, որ հաշմանդամների կողմից ներկայացված դիմումները քննարկվում են հանձնախմբի կողմից՝ առաջնահերթությունը տալով հաշմանդամ ազատամարտիկներին,  զոհված ազատամարտիկների ընտանիքների հաշմանդամ անդամներին, Չերնոբիլի աղետից տուժածներին եւ բռնադատվածներին, 75-ից  բարձր եւ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներին: Նա տեղեկացրեց նաեւ, որ  ընթացիկ տարում իրենց են դիմել շուրջ 399 հաշմանդամներ, որոնցից 101-ն արդեն ստացել են առողջարանային բուժման ուղեգրեր: Անցյալ տարվա մերժված դիմումները նույնպես քննարկման են դրվում, որոնցից 18-ը բավարարվել է, 1 անձ  հրաժարվել է օգտվել ուղեգրման իր իրավունքից:
Անդրադառնալով Մաթեւոս Մանուկյանին` վարչության պետն ասաց. «Նախ՝ նրա կողմից ներկայացված փաստաթղթերի մեջ բացակայում էր բժշկական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը: Չնայած դրա առկայության դեպքում էլ Մանուկյանի դիմումը չէր բավարարվի, քանի որ մենք առաջնորդվում ենք առաջնահերթության սկզբունքով: Մաթեւոս Մանուկյանի պարագայում այդ սկզբունքը կիրառելի չէ»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լրահոս