Պահանջում են վերացնել Արցախում գործող ռոումինգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցում «Ոչ ռոումինգին» անվամբ էջ է գործում, որի հեղինակները կոչ են անում պայքարել Արցախում գործող ռոումինգի դեմ: Կազմակերպիչների կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սա Հայաստանն է և վերջ… Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերը սիրում են ցիտել և իշխանությունները և ընդդիմադիրները, իսկ իրականում նրանք բոլորն էլ հանդուրժում են Արցախի հետ ամոթալի ռոումինգային կապն ու սակագները: 1989 թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը (ընտրվել էր նույն թվականի օգոստոսի 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Սա ամենալեգիտիմ, ամենակարևոր ու բոլոր երեք Ռեժիմների կողմից միտումնավոր անտեսված իրավապես շատ մեծ ուժ ունեցող որոշումն է և միջազգային ստանդարտով ամենաընդունված փաստաթուղթը:

Հետագայում ընտրված տարանջատողական քաղաքականությունը` իբր թե Արցախին անկախացնելու միջոցով միջազգային ճանաչում ձեռք բերելու համար , բացի դիվանագիտական պարտություններից առայժմ ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Արցախում գործող ռոումինգը բաժանողական քաղաքականության ամենավառ օրինակն է և դրա դեմ պետք է պայքարել անհապաղ: 2014 թվականի Դեկտեմբերի 1-ին ին նշան մեր անհամաձայնության Արցախի տարածքում գործող ռոումինգ սերվիսի բոյկոտում ենք բոլոր 4 բջջային օպերատորներին և պահանջում անհապաղ վերացնել այդ ամոթալի երևույթը: Մեկ օրով բոլորս հրաժարվում ենք բջջային հեռախոսներից օգտվել, պահանջելով անհապաղ անդրադառնալ այդ հարցին»:




Լրահոս