Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումները:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանում նշեց, որ 2015թ. Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելու է 2 միլիարդ 841 միլիոն 800 հազար դրամ:
Նրա խոսքով՝ 2015 թվականին հատկացվող միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին և դրա համար հատկացվելու է 152 միլիոն 300 հազար դրամ:
«Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար նախատեսված է 188 միլիոն 400 հազար դրամ: «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում» ծրագրի համար կտրամադրվի 150 միլիոն դրամ: