«ԷՆ ԳԼԽԻՑ» ՉԷԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային «Տեսանկյուն» լրատվական կայքում խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս առաջ հարցում  էր տեղադրվել՝ «Հավատո՞ւմ եք արդյոք, որ մայիսի 6-ի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար»: «Տեսանկյուն» կայքում  քվեարկությանը մասնակցել է 351 հոգի, որից 218-ը հարցին բացասական է պատասխանել, 30%-ը պատասխանել է՝ «այո», 8%-ը դժվարացել է պատասխանել: Փաստորեն, քվեարկած տավուշցիների մեծամասնությունն ի սկզբանե ազատ եւ արդար ընտրությունների ակնկալիք չուներ, եւ այժմ հիասթափված չի կարող լինել: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում որպես իշխանության եւ ընտրողների միջեւ «կապող օղակ» ծառայեցին ՀՀԿ անդամ գյուղապետերը: Տավուշի մարզի որոշ գյուղերում, որտեղ մայիսի 6-ին ընտրողների հետ քվեարկել են նաեւ սահմանապահ զինվորները, գյուղապետերը զինվորների` ՀՀԿ-ին տված քվեները փորձում են վերագրել իրենց կատարած աշխատանքին:




Լրահոս