Մինչև դպրոցաշինությունն ավարտվում է, այն վերանորոգելու ժամանակն է գալիս. Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. բյուջեով` Քաղաքաշինության նախարարությանը հատկացվող գումարների հիմքում ընկած են կարևոր դրույթներ: Նշելով այս մասին բյուջեի նախնական քննարկումների ժամանակ` քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հավելեց, թե պետք է ապահովվի Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը, համայնքներում տարբեր ծրագրերի իրագործումը, շինարարության ընթացքի և տևողության վերաբերյալ ժամկետները և այլն:

Նա նշեց, թե փորձ է արվելու փոփոխության ենթարկել շինարարության ժամկետները.  Նախարարը ընդգծեց որ դա իրապես մտահոգիչ հարց է: Նախարարությունը վերլուծություն է կատարել 13 շինարարական օբյեկտների աշխատանքներում,  գումարները վերաբաշխվել են, որպեսզի դրանց շինարարությունը ավարտվի ոչ ուշ, քան 2 տարի անց:

Ն. Սարգսյանը նկատեց, որ նախկինում արված հաշվարկների արդյունքում դրանց շինարարությունը պետք է ավարտվեր 10 տարի անց:

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստը համակարգող Վարդան Այվազյանն էլ կարևորեց այդ մոտեցումը, քանի որ դպրոցաշինության ոլորտում իսկապես առկա են խնդիրներ. «Վերահսկիչ պալատն էլ նայել էր ու ֆիքսել, որ որոշ դպրոցներում այնքան երկար են տևում այդ աշխատանքները, որ մինչև դպրոցում շինարարությունն ավարտվում է, այն վերանորոգելու ժամանակն է գալիս», – նշեց նա:




Լրահոս