ՇՈՒԿԱՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի 62 համայնքներից 57-ը գյուղեր են, 5-ն ունեն քաղաքի կարգավիճակ: Մարզի քաղաքները՝ Իջեւանը, Դիլիջանը, Բերդը, Նոյեմբերյանը եւ Այրումը, «գյուղաքաղաքներ» են, դրանց բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ. հող է մշակում, անասուն պահում: Սակայն դժվարությամբ աճեցված բերքն իրացնելու հնարավորություն չկա: Մարզում գյուղատնտեսական հումքի վերամշական խոշոր ձեռնարկություն չկա, բերքն իրացնելու համար Երեւանի շուկան հեռու է, բացի այդ, զբաղեցված է Արարատյան դաշտի մթերքներով: Տավուշում գյուղատնտեսական հումքի մթերման կետեր չկան, բացառությամբ ծխախոտի տերեւների ու խաղողի: Իջեւան քաղաքում միջպետական ճանապարհի կողքին  Աղստեւ գետի  կամրջի վրա, փոշու կամ ցեխի մեջ գյուղատնտեսական մթերքներ են վաճառվում: Նոյեմբերյան քաղաքում գյուղամթերքներ վաճառողները ստիպված են կանգնել խանութների առաջ եւ փողոցում վաճառել իրենց արտադրանքը: Տավուշցին միսը, կաթը, բուրդը, ձուն, իր աճեցրած բանջարեղենը իրացնելու հնարավորություն չունի եւ ստիպված դրանք հանձնում է խանութների տերերին, որոնք գնի վրա նոր գին՝ «վերադիր են դնում»: Համապետական ամեն ընտրության ժամանակ քաղաքական գործիչները գալիս են մարզ, խոսում գյուղը զարգացնելու ծրագրերի մասին, սակայն արդեն 20 տարի գյուղատնտեսական մարզում գյուղատնտեսական շուկաներ չեն ստեղծվում:




Լրահոս