Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնդեցիների հետ կառավարության նիստերի ավարտից հետո հանդիպեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Զրույցի ժամանակ փոխքաղաքապետին ընդմիջեց Տիգրան Մեծի փողոցի մի բնակչուհի` ներկայացնելով իրենց համայնքի կեղտոտ վիճակը: Կամո Արեյանը, բնակչուհու հարցին ի պատասխան, ասաց. «Ունե՞ք համատիրության նախագահ, եթե ունեք, գնացե՛ք, բռնե՛ք ականջից, կոկորդից ու պահանջե՛ք մաքրություն, բայց մի դեպքում կարող եք դա անել, եթե դուք օրինական վճարում եք սպասարկման վարձը»:
ԱԿԱՆՋԻ՛Ց ԲՌՆԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ