Մեքսիկայում սպանել են թմրավաճառների դեմ պայքարող գեներալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինյալ մարդկանց մի խումբ գնդակահարել է Մեքսիկայի բանակի գեներալ Ռիկարդո Սեսար Վիլյառեալին, երեքշաբթի տեղեկացրել են տեղական իշխանությունները: Հարձակումը կատարվել է անցած շաբաթվա վերջին, սակայն լրագրողներին այդ մասին նոր են տեղեկացրել:

Անհայտ անձինք կրակ են բացել Նուևո-Լեոն նահանգի զինվորական հրամանատարի մեքենայի վրա: Արդյունքում զոհվել է ոչ միայն գեներալը, այլև նրա կինը: Քննիչները նշել են, որ ընդհանուր առմամբ ավելի քան 100 կրակոց է արձակվել:

Գեներալ Ռիկարդո Սեսար Վիլյառեալը այն չորս հրամանատարներից է, որոնք այս տարի ներգրավվել են նարկոկարտելների դեմ պայքարոմ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:




Լրահոս