ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարեվերջ: Դրանցից մեկը տեղի կունենա Վարդատոնի շրջանակներում մայիսի 20-ին՝ ժամը 11:30-ին: «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանի փոխանցմամբ՝ մի շարք դպրոցականներ, մտավորականներ քայլարշավով Չարենց-Սայաթ-Նովա փողոցների հատման տեղից կհասնեն մինչեւ Սայաթ-Նովայի հուշարձան: Մայիսի վերջին կիրակի օրն էլ նրանք կմեկնեն Վրաստան՝ մասնակցելու Թիֆլիսում կայանալիք միջոցառումներին: Այնտեղ եւս սպասվում են մեծ քայլերթ, համերգներ եւ այլն: Անդրադառնալով Սայաթ-Նովայի ստեղծագործությունները կատարելուն՝ Թովմաս Պողոսյանը նշեց, որ դեմ չէ դրանք նորովի, ժամանակակից ոճով ներկայացնելուն, եթե դրանք արվում են հայեցի, բարձր ճաշակով եւ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:




Լրահոս