Ռուս «օրենքով գողին» ձերբակալել են կեղծ անձնագրով սահմանը հատելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է 40-ամյա «օրենքով գող» Ալեքսեյ Գուդինան, ովրը հայտնի է Լյոխա Իրկուտսկի անվան տակ: Նա փորձել է Թուրքիա մեկնել Ուկրաինայի քաղաքացի «Ալեքսեյ Սուրկով» անվան տակ: Պետական սահմանի ապօրինի հատման փորձի կապակցությամբ նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ:

«Բրատսկի» կազմակերպված հանցավոր խմբավորման նախկին անդամ Ալեքսեյ Գուդինան տարբեր ժամանակներում իրեն ներկայացրել է իբրև Անդրեյ Իլյին կամ Անդրեյ Սիդորնկո: Վերջին անվան տակ նա թաքնվել է այն բանից հետո, երբ 2001թ. «կազմակերպել» է սեփական մահը, որպեսզի խուսափի 1993-ին Ուստ-Իլիմսկում կատարած հանցագործության համար պատժից:

Նույնիսկ իր արարքի բացահայտումից հետո Գուդինան պատասխանատվության չի ենթարկվել, սակայն դրանից 2 տարի անց Լյոխա Իրկուտսկին, որն այդ ժամանակ հայտնի էր դարձել Լենինգրադի մարզի գաղութում կազմակերպված հացադուլի պատճառով, Մոսկվայում ձերբակալվել է հերոինի խոշոր քանակ պահելու համար: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և ազատ արձակվել 3 տարի անց:
Կեղծ անձնագիրը ոչ միայն չի փրկել «օրենքով գողին» իրավապահներից, այլև նոր ձերբակալության, և, ամենայն հավանականությամբ, նոր պատժաժամկետի պատճառ է դարձել. տեղեկացնում է «Փրայմ քրայմը»:




Լրահոս