Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին: Սա ուշագրավ է նրանով, որ ՀՀԿ ԳՄ նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ որոշվել է փոխել ընդունված կարգը, քանի որ կառավարության նիստի նախօրեին ՀՀԿ-ում ի վերջո քննարկելու են թափուր մնացած չորս` ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի, Վայոց ձորի մարզպետի եւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններում նշանակումների հարցը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտականան հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ հնարավո՞ր է, որ չորեքշաբթի օրը, ի վերջո, հայտնի դառնան թափուր պաշտոնների հավակնորդների անունները:
«Նշված բոլոր պաշտոններն էլ շատ կարեւոր են: Պետք է լուրջ, ծանրակշիռ որոշում կայացվի: Տարբեր կողմերից դիտարկվի, նոր որոշում կայացվի»,- պատասխանեց ՀՀԿ-ականը: