«Էրեխեքիս հետ քուչում եմ մնալու». 34-ամյա կինը ծայրահեղ հուսահատության մեջ է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր մեծահարուստների դռները թակելուց հետո ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում հայտնված երկու երեխաների մայր 34-ամյա Գեղանուշ Գրիգորյանը, ով չցանկացավ տեսանյութում երևալ, Armlur.am-ի խմբագրություն էր եկել:

Փողոցում հայտնվելու վտանգը Գեղանուշին ստիպել էր դիմել մեր լրատվամիջոցին, քանի որ ձմռան շեմին Գրիգորյանները ամիսը 45 հազար դրամ բնակվարձ վճարել չկարողանալու պատճառով ավելի քան հուսահատ վիճակում էին:

Գեղանուշ Գրիգորյանը պատմեց, որ դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց տարածք կամ փոքրիկ օգնություն հատկացնելու դիմումներն անպատասխան են մնացել:

Մանրամասներն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս