Ամերիկյան Տեխաս նահանգի Սան-Անտոնիո քաղաքի ոստիկանությունը հետաքննում է փողոցում մի խումբ երիտասարդների վրա զինված հարձակման հանգամանքները:
Մեքենայի մեջ նստած անհայտ հրաձիգները նրանց վրա կրակ են բացել, ինչի արդյունքում երիտասարդներից մեկը վիրավորվել է ոտքի, իսկ մյուսը՝ որովայնի շրջանում: Գնդակները դիպել են նաև մոտակայքում կայանված քաղաքապետ Այվի Թեյլորի մեքենային:
Հարձակվողները փախուստի են դիմել, սակայն հետագայում ձերբակալվել են ոստիկանության կողմից, տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքի իրավապահ մարմինները վստահեցրել են, որ երիտասարդների վնասվածքնները չեն սպառնում նրանց կյանքին: