Կադրային փոփոխություններ՝ ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Արտակ Կարապետյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Մհեր Ավագյանը ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Անիի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ:
 




Լրահոս