Վարչապետը շնորհավորել է կաթողիկոսին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ.

«Վեհափա՛ռ Տեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Ձեր ավանդը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում:

Ձեր գործունեությունն այս 15 տարիների ընթացքում նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը և քրիստոնեական ընկալումների ամրապնդմանը մեր ժողովրդի առօրյա կյանքում: Դուք դա կատարել և շարունակում եք կատարել անմնացորդ նվիրումով և Ձեզ բնորոշ հատուկ նախանձախնդրությամբ:

Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, արևշատություն և Ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի շահ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»:




Լրահոս