Ատոմակայանի նոլ բլոկ կկառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետական բյուջեից քիչ գումարներ է ստանում և իր հիմնական գործունեությունը ծավալում է օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ծրագրերի հաշվին: Այս մասին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց փոխնախարար Արա Սիմոնյանը:

«Այն գումարները, որոնք հատկացվում են բյուջեով, հիմնականում նախատեսված են աշխատակազմի պահպանման, ռադոակտիվ թափոնների ծառայությունների և ընդերքի մասին տեղեկատվության համար»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ վարկային ծրագրերի մեծ մասը նախարարությունը ստանում է Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Գերմանիայի զարգացման վարկերի հաշվին:

Փոխնախարարի խոսքով՝ կմեկնարկի երեք խոշոր վարկային ծրագիր, որոնցից մեկը Հրազդան շինլարի էլեկտրահաղորդման գծի կառուցումն է:

«2015 թվականին կմեկնարկի էլեկտրահաղորդման ցանցի վերականգնման վարկային ծրագիրը երկու բաղադիչներով՝ բարձրավոլտ լարման երկու ենթակայանների կառուցում և Սադա կապի համակարգի երկրորդ փուլի իրականացում, որի առաջին փուլն ավարտվել էր 2010 թվականին»,- ընդգծեց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ երրորդ փուլով հայկական ատոմակայանի նոր բլոկ կկառուցվի: Ատոմակայանի երկրորդ բլոկի շղթայի ավարտն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշին:




Լրահոս