
«Ես ընդհանուր առմամբ բարետես եմ, լավատես»:
Լավատեսությունը, իհարկե, օգնել է Վարդանիկին: Նրա երկարամյա պաշտոնավարման ընթացքում միշտ է խոսվել նրան հեռացնելու կամ հրաժարականի դիմում պարտադրելու մասին: Մինչդեռ Գյումրու քաղաքապետը կանոնավորապես նյարդայնանալով հերքել է նման բոլոր տեղեկությունները եւ շարունակել պաշտոնավարել: Հավանաբար լուժկովյան հայտնի գլխարկն է նրա հաջողության բանալին դարձել, ու Վարդանիկը մինչեւ անգամ կարծում է, թե հայտնի գլխարկով հանդերձ՝ ինքը նաեւ բարետես է: Գուցե եւ այդպես է հայրաքաղաքի բնակիչների համար, բայց այս անգամ Ղուկասյանին երեւի չի հաջողվի խուսափել «անձրեւաբեր ամպերից»: