Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշտադիտարկում է անցկացնում, և այս պահի դրությամբ կարող ենք հայտարարել, որ 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի նախատեսվում: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀԾԿՀ-ի ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը:
Վերջինս հավելեց, որ ընկերությունների արտադրած էլեկտրէներգիայի բալանսը դիտարկվում է ողջ տարվա ընթացքում, և վերջնական հաշվետվությունը կլինի հաշվետու ժամանակահատվածի ավարտին: