Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև վրաններ են խփել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բակում «մշտական» բնակիչներ կան: Մի խումբ քաղաքացիներ, բախվելով անարդարությունների, պայքարի յուրօրինակ ձև են ընտրել: ՄԻԵԴ-ի վրա ազդելու և իրենց համար ցանկալի վճռի հասնելու համար քաղաքացիները վրաններ են խփել հենց դատարանի առջև ու ապրում են այնտեղ՝ այդպես ամեն օր հիշեցնելով իրենց մասին:

Լուսանկարներում հստակ երևում են գույնզգույն վրանները՝ հենց գետի ափին:

Armlur.am-ի թղթակիցը նկատել է, որ ՄԻԵԴ-ի աշխատակիցները չեն էլ զարմանում. վրաններն ու բնակիչները նրանց համար սովորական են դարձել, քանի որ «դատարանի բնակիչները» վաղուց են հաստատվել այդ թաղամասում: Ու դժվար թե այդ ակցիան լուրջ արդյունք տա:

Ինչ վերաբերում է մարդկանց բողոքներին, դրանք տարաբնույթ են՝ բնակարանային խնդրից մինչև իրավական կամայականություններ: Մի մակեդոնացի, օրինակ, ցուցապաստառներով է եկել, որոնց վրա գրված է. «Ես արդարություն եմ տենչում: Մակեդոնիայի կառավարությունը խլել է ինձանից իմ հողատարածքն ու այն տվել ուրիշի: Պահանջում եմ իմ ունեցվածքը», «Մակեդոնիայիում մարդկային արդարություն չկա, երկրի կառավարությունն ու մաֆիան խլեցին իմ սեփականությունը» և այլն:

Բարեբախտաբար, «վրանային ավանի» բնակիչների մեջ հայեր չկան:

10555052_842834682427249_810083587_n

10584208_842834545760596_164665947_n

10743355_842834649093919_312482693_n

10748593_842834709093913_321314817_n

10751911_842834615760589_1116894506_n

10799344_842834579093926_939379364_n

10799719_842834639093920_994361518_n

glxavor




Լրահոս