Մոսկվայի Պոկլոննի սարի վրա սկսվել է մայրաքաղաքում առաջին բուդդիստական տաճարի շինարարությունը:
Գրանիտե քարը տաճարի հիմքում դրվելու արարողությանը մասնակցել են Ռուսաստանի ավանդական բուդդայական ուղղության առաջնորդը: Այնտեղ են գտնվել նաև Ռուսաստանում Մոնղոլիայի դեսպանը և երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
Բուդդայական տաճարը կհանդիսանա նաև Մեծ հայրենական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը: Առաջին հարկում կլինի թանգարան, իսկ երկրորդում՝ աղոթավայր:
Տաճարը պատրաստ կլինի մինչև 2015թ. մայիսը, երբ տոնվելու է Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակը:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, տաճարն ավարտուն տեսք կհաղորդի Հաղթանակի այգու հուշահամալիրին: