Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկ շրջանում այրված ավտոմեքենայի մեջ երկու մարդու մարմին են հայտնաբերել:
Ինչպես Интерфакс-ին հայտնել են Քննչական կոմիտեի տեղի վարչությունից, մահացածների մարմինները գտել են նախորդ օրը ժամը 22:00-ին Ռիգինո գյուղի տարածքում ՎԱԶ մակնիշի ավտոմեքենայի հրդեհը մարելուց հետո: Ներկայումս ոստիկանությունը փորձում է պարզել մահացածների սեռը և նրանց մահվան պատճառները: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածի հատկանիշներով:
Իրավապահ մարմիններից աղբյուրը տեղեկացրել է, որ դրանք կարող են Սոլնեչնոգորսկում ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների սպանողների մարմինները լինել: