Մեկ ամիս անց պարզ կլինի «Նաիրիտ»-ի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ մեկ ամիս անց վերջնական պարզաբանումներ կներկայացվեն: ԱԺ-ում 2015թ.  բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Պատգամավորների հորդորներին տեղի չտալով՝ նա այդպես էլ չասաց, թե ով է գործարանի սեփականատերը:

Փոխնախարարի խոսքով՝ գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին: «Հիմնականում էներգահամակարգի ընկերություններից են ներառվել, 100 տոկոսով՝ Երևանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ Երևանի ՋԷԿ-ը և «Նաիրիտը» տեխնոլոգիապես անմիջականորեն կապված են իրար հետ, և մեկը մյուսի աշխատանքով շահագրգիռ է:

«Նաիրիտի» վերաբերյալ պարզաբանումները կներկայանցվեն: Եկե՛ք հաբերատար սպասենք, ավելին այսօր չեմ կարող ասել»,-  ընդգծեց  նա:




Լրահոս