Մերձմոսկվայում ոստիկաններին սպանել են խախտման մասին արձանագրության պատճառով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայում ճանապարհային ոստիկաններին սպանող անձինք կարող են թաքնվել Ուկրաինայի տարածքում: Այս մասին հայտարարել է սպանությանը մասնակցելու մեջ կասկածվող 37-ամյա ուկրաինացի Ռ. Դուկան: Նա պատմել է իրավապահներին նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կատարված դեպքերի մասին, տեղեկացնում է LifeNews հեռուստաալիքը:

Կասկածյալի խոսքով, դեպքի պատճառ է դարձել մարդասպաններից մեկի վերաբերյալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մասին ոստիկանների կազմած արձանագրությունը: Առաջինը սկսել են կրակել հանցագործները: Ոստիկանները փորձել են պաշտպանվել, նրանցից մեկին՝ ավագ լեյտենանտ Անդրեյ Եֆանովին, հաջողվել է հինգ կրակոց արձակել:

Փոխհրաձգության պատճառով Դուկան որովայնի հրազենային վնասվածք է ստացել և բուժօգնության է դիմել Կրասնոգորսկի քաղաքային հիվանդանոցում: Այնտեղ էլ նրան հայտնաբերել են ոստիկանները:

Մնացած հանցագործները՝ 35-ամյա Միխաիլ Կ.-ն, 25-ամյա Դենիս Կ.-ն և 28-ամյա Դենիս Ժ.-ն, ձերբակալվածի խոսքով, արդեն գտնվում են Ուկրաինայի տարևածքում: Սակայն քննիչները կարծում են, որ Դուկան միտումնավոր ստել է, որպեսզի խճճի քննությունը:




Լրահոս