
Հայաստանը խորացնում է համագործակցությունը ԱՊՀ հետ մի շարք ոլորտներում: Այսպես` նախատեսվում է համաձայնագրեր կնքել ստանդարտացման և հավաստագրման, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության մասին, և ստեղծել զբոսաշրջության և արդյունաբերական քաղաքականության խորհուրդներ: Համաձայնագրերի կնքման առաջարկություններին համաձայնություն տալու որոշման նախագծերը ներառված են կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Մասնավորապես, ծրագրվում է ստեղծել համաձայնագրի մասնակից պետությունների ավտոմոբիլաշինական, նավաշինական արդյունաբերության, ավիա և սարքաշինական, բժշկական տեխնիկայի արտադրության և այլ ոլորտներում համատեղ արտադրություններ, անդրազգային ընկերություններ և ֆինանսաարդյունաբերական խմբեր: