Պատահար` Ռոստովի ատոմակայանում. հոսանքազրկվել է 2 մլն մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոստովի ատոմակայանումում տեղի ունեցած պատահարի պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 2 մլն մարդ. տեղեկացնում է Интерфакс-ը:

Ինչպես հայտնել է «Ռոսէներգոատոմը», ատոմակայանի երկու էներգաբլոկները կանգնել են ենթակայաններից մեկում՝ ավտոմատ պաշտպանության համակարգի գործադրման պատճառով: Նշվում է, որ համակարգը գործել է լարման թռիչքային փոփոխության պատճառով:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 5:23-ին:

Փորձագետների նախնական հաշվարկներով՝ վերականգնողական աշխատանքները կտևեն ևս 6 ժամ: ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որոնցից մեկում հզորության բարձրացման համար անհրաժեշտ տեխնիկական օպերացիաներ են կատարվում, իսկ երկրորդն աշխատում է 35%-ով և շուտով կմիaցվի ցանցին:

Վթարի հետևանքով էլեկտրաէներգիայից զրկվել է Օսիայի, Չեչնիայի և Ինգուշեթիայի՝ ավելի քան 2 մլն բնակիչ:




Լրահոս