Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վառելիքով բեռնատարը բախվել է դատարկ ինքնաթիռին: Զոհեր չկան: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:
Հրշեջ ծառայությունների ներկայացուցիչների վկայությամբ, բախման արդյունքում բեռնատարի վարորդը չի կարողացել դուրս գալ մեքենայից: Փրկարարները նրան դուրս են բերել և տեղափոխել մոտակա հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Վառելիքի հրկիզում տեղի չի ունեցել: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները: