
Նվազագույնը 10 օրից պարզ կդառնա, թե ինչո՞ւ է հրդեհվել եւ ինչ վնասներ է կերել Մելիք-Ադամյան-2 հասցեում տեղակայված Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակը: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնեցին, որ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հետաքննություն է կատարում: “Մեր տեսչությունը նշանակել է 3 փորձաքննություններ, որոնք պետք է իրականացվեն Մելիք Ադամյան-2 շենքում: Դրանք են հրդեհատեխնիկականը` հրդեհի պատճառները պարզելու համար, շինարարականը` թե ի՞նչն է վնասվել շինության մեջ եւ ապրանքագիտականը` թե ինչ ապրանքներ կան այնտեղ, որոնք հրդեհի հետեւանքով վնասվել են”,- մանրամասն լրատվական ծառայության պետ Ֆայինա Վարդանյանը: Նրա խոսքով, նշանակված փորձաքննություններին ներգրավելու են նաեւ լրացուցիչ փորձագետներ Արդարադատության նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ից եւ արդյունքների մասին նվազագույնը 10 օրից կհաղորդվի: