Հայկական ժառանգության այգի` Բոստոնի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում, մայիսի 22-ին, մասնակցել են քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ միջոցառմանը, որին մասնակցում էին հազարավոր բոստոնցիներ, Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ  Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյամը, ԱՄՆ արեւելյան ափի հոգեւոր առաջնորդները:Այգու բացման արարողությունից առաջ  Էդվարդ Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկում է տեղի ունեցել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանն առնչվող հարցերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ: Բոստոնում Հայաստանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարները այցելել են նաեւ Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային եւ կրթական կենտրոն եւ Հայկական թանգարան:




Լրահոս