Ռոմնին շարունակում է հաղթարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնոր Միթ Ռոմնին հաղթել է Կենտուկի ու Արքանզաս նահանգներում,- հայտնում է Associated Press-ը: Այս նահանգներում նա պայքարել է կուսակցության 75 պատվիրակների ձայների համար. Կենտուկիում նա ստացել է բոլոր` 42 պատվիրակների աջակցությունը, իսկ Արքանզասում` 33-ից 21-ինը: Ռոմնիի մրցակիցն է կոնգրեսական Ռոն Փոլը: Նշենք, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի հանրապետական մրցակիցը պաշտոնապես հայտնի կդառնա օգոստոսի վերջին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարում: :
NBC News-ի եւ Wall Street Journal –ի անցկացրած հարցումների համաձայն, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մոտակա օրերին, ապա Օբաման կստանար ընտրողների 47, իսկ Ռոմնին` 43% ձայները:




Լրահոս