
Այսօր Կոնդի բնակիչները կառավարական առանձնատների՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում կանգնեցրել են Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյան ճանապարհը: Սարգսյանը իջել է մեքենայից և զրուցել բնակիչների հետ, հայտնում է lragir.am -ը: Նշենք, որ Կոնդի բնակիչները շուրջ 4 տարի առաջ պայմանագիր են կնքել “Դաունթաուն Երևան” ընկերության հետ, որը պարտավորվում էր նրանց բնակարան հատկացնել նրանց քանդած տների տեղում կառուցվող շենքում: Սակայն ժամկետները խախտվել են, եւ ավելին, ընկերությունը գումարներ պարբերաբար չի հատկացրել բնակիչներին, որոնք ներկայում ապրում են վարձով: Սերժ Սարգսյանը վստահեցրել է բնակիչներին, որ ամեն ինչ գտնվում է իր վերահսկողության տակ և անհանգստանալու կարիք չկա: