
Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թուրք-ֆրանսիական հարաբերություններին. “Մենք հուսով ենք, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրվելով՝ նոր փուլ կսկսվի թուրք-ֆրանսիական եւ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում: Հուսով եմ, որ պարոն Օլանդը հաշվի կառնի իր երկրի եւ իրեն ընտրած ժողովրդի շահերը”: