
Ճապոնիայի Իվատե համալսարանի հետազոտական խումբը նոր մեթոդ է մշակել հողը ռադիոակտիվ նյութերից մաքրելու համար:Այն իրականացվում է եգիպտացորենի կողրից պատրաստված ակտիվացված ածխի միջոցով: Գիտնականների հավաստմամբ՝ եգիպտացորենի այրումից առաջացող ածուխը ի վիճակի է արդյունավետ կերպով կլանելու ռադիոակտիվ բաղադրիչները: Փորձերը ցույց են տվել, որ եգիպտացորենի ածուխի միջոցով աղտոտված հողում աճեցված կաղամբում ցեզիումի պարունակությունը հաջողվել է նվազեցնել մինչեւ 60 տոկոս: Իվատեի համալսարանում հույս ունեն, որ առաջարկված տեխնոլոգիան օգտակար կլինի 2011 թ. վթարի ենթարկված Ֆուկուսիմա 1 ատոմակայանի տարածքների ապաակտիվացման համար: