Դի՝ բնակարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 22-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի 2 շենքի 87-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Իրավապահ մարմինների ներկայությամբ` փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի բնակիչ` 1966 թ. ծնված Սեդրակ Սաֆարյանի դին:




Լրահոս