
Մայիսի 22-ին Սյունիքի մարզից հայտնել են, որ ժամը 08.45-08.50-ն ընկած ժամանակահատվածում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր գյուղերի, իսկ ժամը 09.20-09.40-ը` Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի այգիներն ու ցանքատարածքները: Այս մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանը: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
Տարածքները ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: