
Ամերիկացի նկարիչ Ջեֆ Իվանհոեն իր խճանկարները ստեղծելու համար տարատեսակ զովացուցիչ ըմպելիքների տարաներ է օգտագործում: Ջեֆը հիմնականում հավաքում է անպետք տարաները, դրանցից անջատում է կափարիչի մասը, հետո հարթեցնում է այն ու քառանկյուն մասերի բաժանելով` խճանկարի սկզբունքով իրար կողք շարում: Շուրջ 30 տարիների ընթացքում խճանկարիչը “Ալյումոզաիկ” կոչվող ոճ է ստեղծել: