
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, աշխարհահռչակ շանսոնյեին Հանրապետության նախագահը մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ ինչպես արվեստում, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության մեջ: “Ձեր պատկառելի վաստակով Դուք վաղուց ի վեր դասվել եք աշխարհահռչակ արվեստագետների և մեծագույն հայերի շարքին: Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ ապրեք երկար և Ձեր ներկայությամբ նոր ու կենսական լիցքեր հաղորդեք Ձեր արվեստի բազմահազար երկրպագուներին և ողջ հայությանը”,- ասված է շնորհավորական ուղերձում: