Մի քանի տասնյակ հազար ուսանողներ մասնակցել են Մոնրեալում բողոքի ցույցերին` նշելով կրթավճարի բարձրացման դեմ բողոքի ակցիաների 100-րդ օրը: Համաձայն տեղեկատվության ցերեկվա երթն անցել է առանց բախումների, սակայն երեկոյան ցույցը վերաճել է ոստիկանության հետ ընդհարման: Ուսանողներին զսպելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Կալանավորվել է մինչև 50 մարդ,- հայտնում է BBC-ն: Ցուցարարների կարծիքով` վարձը բարձրացնելու որոշումը իրենց իրավունքների խախտում է, քանի որ սահմանափակում է կրթություն ստանալու իրավունքը:


















































































