
Ջակարտայի օդանավակայանում տեղի է ունեցել ռուսական արտադրության SSJ-100 ինքնաթիռի հետեւանքով զոհված 45 մարդկանց մարմինների հանձնման պաշտոնական արարողությունը:Արարողության ընթացքում ոստիկանությանն առընթեր զոհերի ինքնությունը ճանաչող բրիգադը զոհվածների աճյունները խորհրդանշական կերպով հանձնել է Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարական վարչությանը: Այն, իր հերթին, 45 փայտե դագաղները կփոխանցի Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությանը, որը զոհված 35 ինդոնեզացիների մարմինները կհանձնի նրանց ընատանիքներին, իսկ 8 ՌԴ քաղաքացու, 1 ամերիկացու 1 ֆրանսիացու մարմինները` այդ երկրների դեսպանություններին: Հիշեցնենք, որ
Sukhoi SuperJet-100-ը կործավել է Ինդոնոզիայում Սալակ լեռանը բախվելու հետեւանքով մայիսի 9-ին՝ ցուցադրական չվերթի իրականացման ժամանակ թռիչքից 29 րոպե անց: