Հայտնի է ՍԴ-ում կուտակայինի օրենքի քննարկման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը որպես վարույթ է ընդունել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը: Քննարկումը նշանակվել է 2015թ-ի մարտի 31-ին՝ ժամը 11-ին: Այն կիրականացվի գրավոր ընթացակարգով: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ ԱԺ 34 պատգամավորներ դիմել են ՍԴ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից 10 օրենքներում Ազգային ժողովի կողմից 2014թ-ի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ընդունված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև վիճարկվող ակտերի հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Սահմանադրության 1, 3, 5, 6, 8, 14.1, 31, 34, 36, 37, 42, 42.1, 43, 44, 45, 48, 62, 75, 83.5, 89-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու մասին պահանջով:




Լրահոս