«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի եւ չճանաչի: Ըստ լուրերի` նա անգամ առավոտյան «ռազվոդն» է այնպես անցկացնում, որ իր դեմքը չտեսնեն: Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով, որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երեւանում: Ըստ լուրերի` նա փորձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին` ասում են` նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է եւ նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել: Ի դեպ, Հարությունյանը մինչեւ ՃՈ պետ նշանակվելը եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: