«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն այս օրերին ահազանգ է ստանում Երևանում գտնվող տարբեր դպրոցներից, որ դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են, մինչդեռ ջեռուցումը դպրոցներում մեկնարկելու է նոյեմբերի 15–ից:
Երևանի քաղաքապետարանը սակայն, այս խնդրին ևս իրավիճակային լուծում է տվել։ Դպրոցի տնօրեննրը զգուշացված են, որ կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր` «պլիտաներ» միացնել և կոտրել սենյակի ջերմաստիճանը։ Սակայն, չգիտես թե ինչու, տնօրենները չեն դիմում այդ քայլին։ Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետարանն ինքն է ամբողջությամբ վճարում դպրոցների էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: