
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի քաղաքապետարանը նոր որոշում է ընդունել, որի համաձայն` քաղաքի հասարակական զուգարաններից ոչ մեկում չպետք է միաժամանակ 2-ից ավելի ճանճ լինի, -հայտնում է BBC-ին ծառայությունը: Այս կերպ երկրում փորձում են պայքարել ճանճերի դեմ: Նորամուծությունը հատկապես արդիական է չինական մայրաքաղաքի հին թաղամասերի բնակիչների համար, քանի որ հին թաղամասերը չունեն սեփական զուգարաններ եւ բնակիչներն էլ ստիպված են օգտվել հասարակականներից: