Հոկտեմբերի 24-ի երթի ժամանակ ազատամարտիկ է ձերբակալվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապսւրակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել: Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ` Ամիրյան–Տաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու` ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է` պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք եղել է:

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, գնդապետ Խաչիկ Ավետիսյան մեզ հետ զրույցում ասաց, որ անձնապես չի ճանաչում Մարտիրոս Աճեմյանին, բայց միջադեպի մասին լսել է: Լսել է, որ այդ ոստիկանը երթի ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել և կարգը չի հսկել: Ի դեպ, ազատամարտիկների խոսքով` Մարտիրոս Աճեմյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր դուրս եկել բանտից: Նա սպանության մեղադրանքով 15 տարով ազատազրկված է եղել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս